Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում Հովհաննես Աբելյանի արձանի տեղափոխման առաջարկը, կիսաքանդ շինության տեղում կրթադաստիարակչական կենտրոնի կառուցման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի

Հուլիս 02,2024 14:52

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը:  

Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:

Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Սբ Մակարավանք վանական համալիրի գավթի, աղբյուրի, երիցատան վերականգնման նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական հրապարակում Հովհաննես Աբելյանի արձանի տեղափոխման առաջարկը, Շիրակի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 80/1 հասցեի բնակելի տան (պետ ցուցիչ՝ 7.1.4.227) ամրակայման և հարմարեցման, Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքի Զաքարյան փողոց թիվ 33 հասցեի Գուգարաց թեմի առաջնորդարանի համալիրին (նախկին Թաիրովի ամառանոց) պատկանող հողամասի եզրագծում ԽՍՀՄ տարիներին կառուցված տնտեսական նշանակության կիսաքանդ շինության տեղում կրթադաստիարակչական կենտրոնի կառուցման էսքիզային նախագծերը խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով համարվել են ընդունելի:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքի Տիգրան Մեծի պողոտա 20/1-1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման էսքիզային նախագիծը հետ է վերադարձվել լրամշակման:

Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիրի տարածքի բարեկարգման, կոթողների, խաչքարերի ու տապանաքարերի նորոգման, ամրակայման, վանատան և ուխտավորների սրահի նախագիծը խորհրդի միաձայն քվեարկությամբ համարվել է ընդունելի:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031