«Ազատություն». Վրաստանը տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիան՝ 25 հազար եվրոյով։
Հունիսի 18-ի հանդիպումը ավարտվել էր Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մարզադաշտի տրիբունայում ծեծկռտուքը տեղի էր ունեցել մինչ խաղի մեկնարկը։
Մեկ այլ որոշմամբ, 20 հազար եվրոյով տուգանվել է Գերմանիան՝ Չեխիայի ու Թուրքիայի դեմ Պորտուգալիայի խաղերի ժամանակ խաղադաշտի անվտանգությունը չապահովելու համար, երբ խաղերից առաջ և հետո ֆաները ներխուժել էին խաղադաշտ Ռոնալդոյի հետ լուսանկարվելու համար։