Լրահոս
Օրվա լրահոսը

100 միլիոն դրամի ներդրում ՀՀ կրթական ոլորտում․ 100 հանրակրթական դպրոց սմարթ-էկրաններ է ստացել «Վիզուալ Հայաստան»-ից 

Հուլիս 02,2024 14:07

 Հայաստանի Հանարապետության բոլոր մարզերի և Երևանի 100 հանրակրթական դպրոց, հաղթելով «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հայտարարած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթում, վաստակել է սմարթ-էկրան՝ որպես «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի օգտագործման լավագույն գործիք։ Միայն տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կրթության ոլորտում կատարվել է 100 միլիոն դրամի ներդրում։

Ծրագրի շրջանակներում սմարթ-էկրանների ձեռքբերման գործարքը երկրորդ անգամն անընդմեջ ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է բարեգործական։ Այս պահի դրությամբ հիմնադրամն արդեն իսկ 142 հանրակրթական դպրոցի ապահովել է սմարթ-էկրաններով։ Նորագույն տեխնիկան հնարավորություն է տալիս կիրառելու դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ աննախադեպ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

Ծրագիրը հնարավոր է եղել իրականություն դարձնել Հիմնադրամի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի լիակատար աջակցության շնորհիվ։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ընդգծել է, որ սա աննախադեպ ներդրում է ՀՀ կրթական միջավայրում՝ միտված կրթության գործընթացի արդիականացմանը։

«Ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ իրականացնելու այն նպատակը, որին ամբողջ թիմով ենք հավատում՝ վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրթությունը»։

Կից՝ յուրաքանչյուր մարզում և Երևանում հաղթած դպրոցների քանակը․

Արագածոտնի մարզ՝ 8 հաղթած դպրոց,

Արարատի մարզ՝ 10 հաղթած դպրոց,

Արմավիրի մարզ՝ 6 հաղթած դպրոց,

Գեղարքունիքի մարզ՝ 13 հաղթած դպրոց,

Երևան՝ 11 հաղթած դպրոց,

Լոռու մարզ՝ 9 հաղթած դպրոց,

Կոտայքի մարզ՝ 18 հաղթած դպրոց,

Շիրակի մարզ՝ 16 հաղթած դպրոց,

Սյունիքի մարզ՝ 3 հաղթած դպրոց,

Վայոց ձորի մարզ՝ 1 հաղթած դպրոց,

Տավուշի մարզ՝ 5 հաղթած դպրոց։

Սմարթ-էկրան վաստակած հանրակրթական դպրոցների ամբողջական ցանկը՝ այստեղ:

 «Վիզուալ Հայաստան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031