Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է ասում, մենք չենք կարող լինել Էդմոն Մարուքյանի նման ընդդիմություն, որին ասում են «անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 02,2024 14:03

Այսօր «Հայելի» ակումբում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ մինչեւ հունիսի 12-ը, տեսնելով, որ շարժումը արագ չի կարողանում հասնել իշխանափոխության, որոշները մտածեցին, որ կարող են շարժումը քննադատելով, հարվածելով՝ սեփական ձեռքերը տաքացնել ու իրենք դառնալ առանցքը. «Հիմա  կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, Նիկոլի  մշտական հաճախորդներ, որոնք շարժմանը քննադատելով, շարժման վրա ցեխ շպրտելով՝ ցանկանում են իրենք ինչ-որ մի կերպ դառնալ առանցք, բայց չեն պատկերացնում, որ իրենց կողքը կանգնած անգամ մեկ մարդ չկա: Անգամ կուսակցությունների անդամներն են հերթով իրենց լքում, մի քանի հոգին, որ կան: Այսինքն, իրենք լինելով տարբեր իշխանությունների հաճախորդներ՝ փորձում են ցեխ շպրտել եւ այդ պղտոր ջրում ձուկ որսալ»:

Հարցին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը ձեզ քննադատում է՝ ասելով, որ մարդկանց խաբել եք ու մանդատներն էլ չեք ուզում դնել, ասում էիք՝ մենք գանք, չենք լինի ԼՀԿ-ի նման ընդդիմություն, բայց դուք չեք կարող լինել «Լուսավոր Հայաստանի» նման ընդդիմություն՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Ճիշտ է ասում, մենք չենք կարող լինել Էդմոն Մարուքյանի նման ընդդիմություն, որին ասում են «անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա», մենք չենք կարող լինել մի ընդդիմություն, որը գրկից գիրկ է թռնում, մեկի հետ պայմանավորվի, հետո անցնի… Մենք չենք կարող լինել մի ընդդիմություն, որը մինչեւ վերջերս հատուկ հանձնարարականով դեսպան աշխատի Նիկոլի մոտ եւ Արցախը հատուկ հանձնարարականներով հանձնվի եւ գա, ասի՝ որեւէ բան տեղի չի ունեցել: Իրենց պատասխանատվության դաշտում է այդ ամեն ինչը:

Վերջերս էլ Շահրամանյանը պարզ ասաց, թե մինչեւ վերջին պահը ում վերահսկողության տակ է եղել Արցախի ՊԲ-ն: Ժամանակը կգա, շատ փակագծեր կբացվեն ու բոլոր այն մեղադրանքները, որ արցախցիները գնացել են, այսպես են արել այնպես են արել… ամեն ինչից տեղյակ են եղել, իմացել են էս իշխանությունները, մենակ են թողել:

Նույն այդ անձը ի՞նչ է արել, որ Արցախը չընկնի շրջափակման մեջ, մեր քույրերն ու եղբայրները, որոնք 9 ամիս սովի մեջ են եղել, մի քանի օր հերոսաբար կռվել են, էդ մարդկանց անուն դնելը, պիտակավորելը դա ի՞նչ անբարոյականություն է: Հիմա էլ մեղադրում են այն մարդկանց, որ Ադրբեջանի բանտերում են: Չի կարելի, չէ՞: Մենակ եք թողել, ստեղից հեռադիտակով նայել եք՝ ինչ է կատարվում: Էդ ժամանակ ում մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան էիր աշխատում, ասում էր՝ էթնիկ զտումներ չկան, անվտանգ են արցախցիները, բա ապահովեիք անվտանգությունը, անվտանգության երաշխավորն էիք, ի՞նչ եք արել, մի բան արե՞լ եք: Հանձնել եք: Հանձնել են, հիմա եկել մեղավորներ են ման գալիս, երկիրը քանդել են, հիմա եկել մեղավորներ են ման գալիս:

Ինձ էլ մեղադրում են, ասում է՝ տարել է սրբազանին Սերժ Սարգսյանին է ծանոթացրել: Ես Սերժ Սարգսյանին առհասարակ ծանոթ էլ չեմ: Չեմ հասկանում, ինչքան պիտի մարդ բան լինի, որ բացահայտ ստերը… Լայվի են դուրս գալիս, ուղիղ եթերի, իրենք գիտեմ՝ ինչի համար են դա անում: Քանի որ իրենք մոռացված են, մարդկանց քննադատելով՝ ուզում են քաղաքական դաշտ վերադառնան: Բայց քաղաքական դաշտ վերադառնալու ուրիշ ձեւեր կան, պիտի ազնիվ լինել, մաքուր լինել, սրա-նրա մոտ չգնալ տարբեր իշխանությունների օրոք, հետո էդ իշխանությունը փոխվի, սկսել քարկոծել էդ մարդկանց: Դա նորմալ երեւույթ չի: Պետք է այս ամեն ինչը արմատախիլ արվի մեր երկրում: Եթե ունես հստակ ուղեգիծ, այդ ուղեգծով շարժվի, ոչ թե տեսնեն այս իշխանությունը  ձախողվել է, հեռանում է, փորձեն ուրիշ տեղեր տեղավորվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ պատկերներ 2020-ի ապրիլին ԱԺ-ում լեզվակռվից:  Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին: «Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,- ասաց Սիմոնյանը: «Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին: «Անբարոյականի վաստակ»,- տեղից ասաց Մարուքյանը: «Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես»,-ասաց Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031