Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանի օդանավակայանի վերեւը ադրբեջանական դրոշ է, սուվերենությունից են խոսում, չեն կարող ինքնաթիռով վայրէջք կատարել՝ առանց Ադրբեջանի թույլտվության». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 02,2024 12:49

«Շուռնուխում պատշգամբից երեւում էին ադրբեջանական դրոշները, խայտառակ մի պատկեր: Մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որովհետեւ ամբողջ արոտավայրերը անցել են թշնամու վերահսկողության տակ, ջրային ակունքները անցել են թշնամու վերահսկողության տակ: Ուղիղ նշանառության տակ են մանկապարտեզները, դպրոցները գյուղապետարանի շենքը, գյուղ մտնող ճանապարհները: Ներքին Հանդում անգամ գերեզմանն են տվել թշնամուն: Հայի գերեզմանը էս մարդիկ տվել են թշնամուն: Մարդը ստիպված է իր վիշտը, իր մեռելը տանի թաղի Կապանում: Այդքան վշտի պրոբլեմների մեջ՝ մարդիկ մի հատ էլ պիտի մտածեն հանգուցյալին որտեղ հուղարկավորեն: Խայտառակ մի պատկեր»,- այսօր «Հայելի» ակումբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն այսպես ներկայացրեց, թե ինչ է կատարվում Սյունիքի համայնքներում:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Ներքին Հանդից ներքեւ Ալիեւն ու Մեհրիբանն են գալիս, Սոսիների հայտնի այգում լողանում. «Իրենց տեսանյութերում կան, բերել են թշնամուն, նստեցրել Սյունիքում քիչ չի, հետն էլ գլուխ են գովում, որ խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ: Մարդիկ ամեն վայրկյան սպասում են, որ ադրբեջանցին կարող է մտնի գյուղեր, ոնց որ մտավ, պահնորդին սպանեց, ասացին՝ մոլորված է, փառք ու պատվով հանձնեցին Ադրբեջանին: Կապանի օդանավակայանի վերեւը ադրբեջանական դրոշ է, ո՞նց պիտի սպասարկի էդ օդանավակայանը, սուվերենությունից են խոսում: Անգամ սեփական տարածքում չեն կարող ինքնաթիռով վայրէջք կատարել օդանավակայան՝ առանց Ադրբեջանի թույլտվության, չեն կարող գործարան կառուցել: Այն, ինչ անվտանգային առումով տեսանք, խայտառակ իրավիճակ էր: Ու այսքանից հետո փորձում են յուրայինների միջոցով պատկեր ստանալ, թե մարդիկ ինչքան գոհ են: Անբարոյականության գագաթնակետն է, երբ մարդիկ են բերում, նստեցնում գյուղի մեջը ու սեփական ժողովրդին կերակրում, թե մարդիկ ինչքան երջանիկ են՝ ադրբեջանցիներին տեսնելով, իր սեփական հողն ու տունը Ադրբեջանին տալով»:

Նա ասաց, թե ինչ է պատմել Շուռնուխի բնակիչ տիկին Անահիտը: Նրա թոռնիկը աղեկտուր լաց է լինում ու ուզում է խաղալ թշնամու վերահսկողության տակ անցած իր տան տարածքում. «Պատկերացնու՞մ եք ինչ հոգեբանական ապրումներ են ունենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031