Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:
ՄՊՀ նախագահը նշել է, որ ներկայում առանցքային աշխատանքներ են իրականացվում ընդլայնելու հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար» ծրագրի շրջանակում:
Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային գործընկերների՝ Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN), որի գործընկերն է դարձել ՄՊՀ-ն նախորդ տարի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ համագործակցությունը՝ սպառողների պաշտպանության միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական կարգավորումներ մշակելու նպատակով:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով