Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 29-ին NISSAN ավտոսրահի անվտանգության աշխատակից Ա. Ա.-ն հաղորդում է տվել, որ հունիսի 15-ին Կոմիտասի պողոտայում գտնվող Իսրայելի պատվո հյուպատոսարանի մուտքի ցուցանակը պոկել եւ հափշտակել են:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Հաղորդումը եւ կից փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: