Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Freedom House-ը հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է հսկայական աշխատանք և հրապարակել զեկույց, որում աներկբա ապացուցում է, որ «Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից և նրանց պատմական/մշակութային ներկայությունից մաքրելու համար»:
Զեկույցը հստակ արձանագրում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, ամբողջովին համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը։
Իսկ զուգահեռ իրականության մեջ անընդհատ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին, որոշ չճշտված տեղեկությունների համաձայն էլ՝ գործընթացն արդեն սկսվել է։
Կարդացեք նաև
Եթե դա տեղի ունենա, ուրեմն թքած ունեք 150 հազար մարդկանց իրավունքների վրա, և պետք չէ այն փաթեթավորել արդեն չարչրկված իրատեսության քարոզներով։