Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում:
«Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն, փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները», – նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը:
«Նախկինում անցկացված օդափոխության համակարգն ամբողջությամբ փոխվում է, անցկացվում է հովացման և ջեռուցման նոր համակարգ»,-ասում է աշխատանքների ղեկավարը:
Վերանորոգման հաջորդ՝ առավել ընդգրկուն փուլն ընդգրկում է դահլիճն ու բեմը: Որոշ հատվածի փայտե կառուցվածքների կազմաքանդումն արդեն սկսել են, որովհետև այլևս ենթակա չեն շահագործման:
Կարդացեք նաև
«Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որ կարողանանք մեր երևանցիներին նորովի վերադարձնել Պատանի հանդիսատեսի թատրոնը»,-նշում է Արմեն Հարությունյանը:
Կվերականգնվեն նաև շենքի արտաքին պատերը՝ չխախտելով ճակատի ճարտարապետական կերպը: Շուրջ մեկ դար առաջ հիմնադրված թատրոնը վերանորոգումից հետո կներկայանա ամբողջությամբ արդիականացված:
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարան