Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 28-ին Արագածոտնի բաժնի ավագ օպերլիազոր Բաղդասարյանը զեկուցագիր է ներկայացրել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ա. Պ-ն եւ նրա երեխաները, որ 2019թ-ին Արցախից մշտական բնակության էին տեղափոխվել մարզ, 2023թ. հոկտեմբերին դիմել են համայնքապետարան եւ ներկայանալով որպես 2023թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիք՝ ներառվել են բռնի տեղահանված անձանց ցուցակներում:
Ըստ այդմ, նրանք օգտվել են պետական աջակցության ծրագրերից եւ ստացել շուրջ 800.000 դրամի աջակցություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: