Լրահոս
Օրվա լրահոսը

Meta-ն հայտարարում է Հայաստանում իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի մեկնարկը

Հուլիս 02,2024 11:17

Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին։

ՍիվիլՆեթը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը վերանայելու և գնահատելու համար:

Meta-ն իր որդեգրած ապատեղեկատվության դեմ շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է անկախ, երրորդ կողմի փաստեր ստուգողների հետ ամբողջ աշխարհում, որոնք վերանայում և գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ Meta-ն ունի փաստերի ստուգման ամենամեծ ցանցը բոլոր հարթակներում։ Երբ փաստերի ստուգողը գնահատում է բովանդակությունը՝ որպես կեղծ, ընկերությունը նվազեցնում է դրա տեսանելիությունը լրահոսում (feed)՝ էապես կրճատելով այդ տեղեկատվության տարածումը։ Սա չեզոքացնում է ապատեղեկատվության տարածումն ու սահմանափակում մարդկանց թիվը, որոնք տեսնում են դա։ Շարունակաբար կեղծ տեղեկատվություն տարածող էջերի, խմբերի ու օգտահաշիվների տեսանելիությունը կրճատվում է, նրանց համար հանվում է մոնետիզացիայի և գովազդի հնարավորությունը։ Երբ բովանդակությունը որակվում է որպես կեղծ, Meta-ն այդ մասին նախազգուշացնում է օգտատերերին, որոնք տեսնում են այդ հրապարակումը կամ փորձում են տարածել այն։ Փաստեր ստուգողները Facebook-ից կամ Instagram-ից չեն ջնջում բովանդակությունը, օգտահաշիվները կամ էջերը։

«Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք ՍիվիլՆեթի հետ՝ որպես Հայաստանում տեղական առաջին՝ երրորդ կողմի փաստերի ստուգման գործընկեր։ Սա կեղծ լուրերի դեմ պայքարի նոր հանգրվան է, որը հայաստանցիներին կօգնի առավել անվտանգ օգտագործել մեր հարթակները», – ասել է Meta-ում Հայաստանի գծով հանրային քաղաքականության ղեկավար Ուլիանա Զինինան։

«Մենք մշտապես աշխատում ենք մեր հարթակում ապատեղեկատվության տարածումը կանխելու ուղղությամբ և շատ կարևորում ենք այդ նպատակին հասնելու համար տեղական փորձագետների հետ համագործակցությունը: Մենք ուրախ ենք ՍիվիլՆեթի հետ աշխատանքի մեկնարկի առիթով և ողջունում ենք նրանց մեր գլոբալ ծրագրում», – ասել է Meta-ի News Integrity-ի ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Ջեյմս Մորգանը։

Այս ծրագիրը համահունչ է Meta հավելվածների ընտանիքի երեք մասից բաղկացած գործողություններին, որոնց նպատակն է բարելավել բովանդակության որակն ու իսկությունը լրահոսում (feed), որից Facebook-ը հեռացնում է այն օգտահաշիվներն ու բովանդակությունը, որոնք խախտում են իր Համայնքի ստանդարտները կամ գովազդային քաղաքականությունը, նվազեցնում է կեղծ լուրերի տարածումը և ոչ ճշգրիտ բովանդակությունը, ինչպիսիք են դիտում ապահովող հղումները (clickbait), և իրազեկում մարդկանց՝  նրանց ավելի շատ համատեքստ տալով իրենց տեսած գրառումների վերաբերյալ:

«ՍիվիլՆեթը հիմնել է փաստերի ստուգման հատուկ բաժին 2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում փաստերի ստուգման լրագրությունը զարգացնելու նպատակով։ Մեր առաքելությունն է պայքարել կեղծ լուրերի, ապատեղեկատվության և մանիպուլյացիայի դեմ՝ միաժամանակ հանրությանը կրթելով այս խնդիրների մասին: Ուրախ ենք սկսել փաստերի ստուգման մեր աշխատանքը Facebook-ում և Instagram-ում, որոնք առանցքային սոցիալական մեդիա հարթակներ են Հայաստանում», – նշել է ՍիվիլՆեթի տնօրեն Աբօ Պողիկեանը։

ՍիվիլՆեթը կսկսի փաստերի ստուգման աշխատանքները Facebook-ում և Instagram-ում այս տարվա հուլիսին։ Այսօր Meta-ն աշխատում է փաստերի ստուգման գրեթե 100 գործընկերների հետ աշխարհի ավելի քան 60 լեզուներով և ներդրումներ է իրականացնում այդ ջանքերն ավելի մեծացնելու ուղղությամբ։

PR գործընկեր` SPRING PR ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031