ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն «Ազատության» եթերում ասել է. «Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»:
«ՉԻ». Իրենք ահավոր տաղանդավոր, խելացի, հզոր դեմքեր են, բայց դե ի՞նչ անեն, երբ նախկինները Հայաստան ու Արցախ պետություններ են ստեղծել, Ալմա-Աթա են ստորագրել, Լիսաբոնում ոչ մի բան չեն ստորագրել, ինչ ասես, որ չեն արել:
Բայց ամենաշատը սրանք տանջվել են եկեղեցուց: Նոր ջոկել են, որ Արցախը հանձնելու, Հայաստանի տարածքները փոզմիշ անելու գործընթացները չէին լինի, եթե եկեղեցին թույլ լիներ: Այ, հենց եկեղեցին թուլացավ, այսինքն՝ թուլացնեն, տեսեք՝ միանգամից Հայաստանը ոնց է հզորանալու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: