«Ազատություն». Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։
Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է շարունակական ներգրավվածություն։
Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։
Ադրբեջանական բանտերում նաև դեռ 23 հայ կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: