Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտես ինչու, ՀՀ պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ տնտեսության համար անհրաժեշտ այս հարցի մասին չեն բարձրաձայնում. «Փաստ»

Հուլիս 02,2024 10:30

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով:

Ներմուծման աճի տեմպը 2024 թվականի մայիսին դանդաղել է տասը անգամից ավելի՝ 210 %-ից հասնելով 17,2%ի: Փաստացի, տեսնում ենք, որ ոսկերչության ոլորտից մեր տնտեսության կախվածությունը դառը հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից՝ բավարար ուշադրություն չի դարձվում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում փաստացի աճ չի արձանագրվում կամ, լավագույն դեպքում, աճը զրոյական ցուցանիշին մոտ է։ Չնայած արդեն մի քանի տարի շարունակ գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում և բյուջեից ծախսվում են մեծ գումարներ, սակայն այս ոլորտն այդպես էլ խելքի չի գալիս։ Այս ամենի հետ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում ՀՀ տնտեսական հարաբերությունները ևս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Իշխանությունների ելույթների անբաժան մասն է դարձել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին ակնկալիքը, սակայն նույնիսկ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Օրինակ՝ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Ու Հայաստանն այդպես էլ բանակցություններ չի վարում այդ համակարգին վերադառնալու կամ նոր արտոնյալ ռեժիմ սահմանելու համար։ Չգիտես ինչու, հայաստանյան պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երկար-բարակ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն տնտեսության համար անհրաժեշտ այս հարցը չեն բարձրացնում։

Տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ ՀՀ տնտեսության համար մյուս ռիսկը բյուջե մուտքագրված գումարների նվազումն է։ Հունվար-ապրիլի համեմատ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է 1,4 տոկոսային կետով։ Իսկ եթե հարկային եկամուտները նվազում են, ապա բնական է, որ կառավարությունը նախատեսվող ծրագրերի իրականացումը կատարելու է պետական պարտքի ավելացման հաշվին։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031