«Ազատություն». Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել, այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում։
Կառույցի ուսումնասիրությունները փաստել են, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ մահացածների մեծ մասը շարքային զինծառայողներ են։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: