Արտգործնախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարոն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան, որեւէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որեւէ հիշատակում նույնիսկ չկա, անգամ՝ պաշտոնական հաղորդագրություններում:
-Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:
-Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի եւ միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները, կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն եւ խնդրին ավելի լայն հնչեղություն տան:
-Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի համատեքստում»:
Կարդացեք նաև
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձեւակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետեւյալ ընդհանրական պատասխանը։
«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում», – ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում