Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ու հիմա փլատակների վրա նստած՝ վիճում են, թե այնուամենայնիվ իրենցից ո՞ր մեկն է ամենամեծ վնասատուն. «ՉԻ»

Հուլիս 02,2024 09:00

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե «հայկական պետականությանը ամենամեծ վնաս տված ուժը կա և կլինի Դաշնակցությունը»։

Բացարձակապես անիմաստ է քննարկելը, թե այնուամենայնիվ ո՞ր ուժն է ամենամեծ վնասը հասցրել՝ Դաշնակցությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով։ Որովհետև իրականում հայկական պետականությանն ամենամեծ վնասը հասցրել են ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժեր, այլ արկածախնդրությունն ու առողջ բանականության պակասը, իսկ դրանք տարբեր ժամանակներում տարբեր մարմնավորումներ են ունեցել՝ Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ․․․

…Այո, դրսևորումները գուցե տարբեր են եղել։ Մեկը հաջողացրել է իր կառավարման երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ իր չորս հարևաններից երեքի հետ, հետո ծլկել «հայդե Փարիզ», մի ուրիշը համարել է, որ «Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է», փոխզիջման կարիք չկա, «հող հանձնողին հանձնենք հողին», ու անձամբ «հողային ձեռքբերումներ է ունեցել» Էգեյան ծովում կղզիներ գնելով, երրորդը մտածել է, որ եթե հանկարծ ժողովրդին ճշմարտությունն ասի՝ կկորցնի այդքան մեծ չարչարանքով ճանկած վարչապետական աթոռը, հետևաբար՝ պետք է ասել «նոր պատերազմ-նոր տարածքներ» ու դա հիմնավորել նրանով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ադրբեջանցի զինվորները «կլուբնիկ» չեն ուտում։

Ահա այսպես հավաքական ջանքերով էլ մեծագույն վնաս են հասցրել հայոց պետականությանը, ու հիմա փլատակների վրա նստած՝ վիճում են, թե այնուամենայնիվ իրենցից ո՞ր մեկն է ամենամեծ վնասատուն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031