«Ուզում եմ մի շատ պարզ հարց տալ մեր այն հայրենակիցներին, ում պատկերացմամբ՝ զանգը դեռ այնքան ուժեղ չի հնչել, որ ինքն իր տնից դուրս գա․ մարդը, որը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այսօր ասում է՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», ուրեմն որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ այդ 29 700 – 29800 քառակուսի կմ-ին տեր է լինելու։ Չկա երաշխիք։ Նա այդ երաշխիքի չլինելն ապացուցել է անձամբ։ Հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ, իր ելույթում ասաց քաղական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավորը Կարեն Բեքարյանը:
Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր քննարկում է՝ արցախյան օրակարգի, սահմանազատման եւ սահմանագծման թեմայով:
Բանախոսի համոզմամբ, որ պահին աշխարհը համարեց, որ Արցախի էջը շրջված է, բացվելու է Սյունիքի էջը. «Կշրջվի Սյունիքի էջը, կբացվի Գեղարքունիքինը. այսինքն, սա անվերջ պարտության ընթացք է՝ մինչև լիակատար ոչնչացում։ Այստեղ խնդիրը պատերազմ ուզել կամ չուզելու մեջ չէ, մեզ պետք է նորմալ իշխանություն՝ իր երկրի օրակարգը, իր կարմիր գծերը սահմանող»։
Կարեն Բեքարյանը նաեւ վրդովվեց. «Ուզում եմ հասկանալ մարդկանց, որոնք տանը նստած՝ հետևում են, ոնց որ ֆուտբոլին կհետևեն՝ հույսներդ ու՞մ վրա է, ինչի՞ վրա է: Որտեղի՞ց է իրենց մոտ տպավորություն, որ տարբերվելու եք իր տունը ստիպողաբար լքած արցախցուց, Տավուշի մեր հայրենակիցներից, ում գյուղերը հայտնվեցին այսպիսի խնդիրների ներքո։ Թե՞ ամբողջ խնդիրը նրանում է, որ կա համոզմունք՝ կհասցնեն օդանավակայանի առաջին ինքնաթիռին: Ժողովուրդ, բանը-բանից որ անցավ, էդ ինքնաթիռին էլ չենք հասցնելու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մարդը շատ պարզ բացատրում է մեր այն արատի մասին, որ մենք ազգովի կորցրել ենք վտանգի զգացողությունը և մտել ենք կորուստներին քայլ առ քայլ հարմարվելու թմբիրի մեջ: Հայերս դարերով այս թերությունը ունեցել ենք և խելքի ենք եկել միայն այն ժամանակ, երբ «ուղտը չոքել է հենց մեր դռանը», բայց պարզ է, որ այդ ժամանակ արդեն ուշ է լինում: Կարո՞ղ ենք ուղղել այս լուրջ ազգային թերությունը, դա մեզնից է կախված և Բագրատ Սրբազանն այս ուղղությամբ անում է հնարավորը, որ մարդիկ համախմբվեն և տեր կանգնեն մեր երկրին, բայց ցավոք, «օնլայն» հանրահավաք նայողների քանակը դեռևս մի քանի ագամ գերազանցում է այդ հանրահավաքների կենդանի մասնակիցների քանակին: