Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում՝ երկու կողմերի Թալեաթի ժառանգների միջև». Էդգար Էլբակյան

Հուլիս 01,2024 22:20

«Քաղաքագիտական ճշմարտություն է՝ ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս դեպքերում լինում են պատերազմներ, ընդ որում, ոչ թե մեկ պատերազմ, այլ մի քանիսը։ Հետևաբար, ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունները դեռ 2018 թվականից՝  իրենց ծագման օրվանից են պատերազմ բերող և մեր ժողովրդի վզին պատերազմներ ու պարտություններ փաթաթող»,-սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ, «Հայկական նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը:

Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր քննարկում է՝ արցախյան օրակարգի, սահմանազատման եւ սահմանագծման թեմայով:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Տավուշում և սպասվում է Հայաստանի մնացյալ մարզերին, ոչ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն, այն հողերի, որոնք 30 տարի պահվել են հայ զինվորի և հայ սպայի արյան գնով։ Իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկեպար գյուղը երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում՝ երկու կողմերի Թալեաթի ժառանգների միջև»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031