Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որքան թուլանան Եկեղեցու դիրքերը, այնքան իրենք շուտ կգնան դժոխք». Բագրատ սրբազանի պատասխանն Արսեն Թորոսյանին

Հուլիս 01,2024 21:55

«Որքան թուլանան Եկեղեցու դիրքերը, այնքան իրենք շուտ կգնան դժոխք»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, կեսկատակ-կեսլուրջ նկատեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ այսօր արած հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, ասել էր, որ ուրախանում է, որ Եկեղեցու դիրքերը Հայաստանում թուլանում են, քանի որ՝ որքան թուլանա Եկեղեցին, այնքան կուժեղանա պետությունը:

«Եթե պետություն լիներ, տեղում դատախազությունը կձերբակալեր՝ պետությունը մաս-մաս հանձնելու համար. Տավուշը՝ ահավասիկ»,- սա էլ Բագրատ սրբազանի հակադարձում է այսօր, դատախազության հոբելյանի առիթով Նիկոլ Փաշինյանի դրվատանքին:

«Պետության ցուցիչը Շուռնուխն է, Տավուշն է, որ դրոշները խփել են, այդքան որ խոսեցին՝ մի միլիմետր հող չեն վերադարձրել դրանք»,- ասաց սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ամեն տեղ մարդիկ ասում են՝ չնահանջեք»,- արդեն հարթակից, սյունեցիների պատգամը սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին փոխանցեց Բագրատ սրբազանը: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին, շարժման անդամները Սյունիքում էին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել