Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը տալիս է միայն փող, իսկ մենք՝ ժողովուրդը՝ սիրտ. սիրտը պիտի հաղթի չարիքին». Դավիթի նվերը Բագրատ սրբազանին

Հուլիս 01,2024 21:35

Մենք Հայաստանը տանում ենք Հայաստան. սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Արեւմուտք, դուք՝ դեպի ՌԴ:

«Այսքան աշխարհաքաղաքական լարվածություն ուրիշ ոչ մի տեղ չկա, որքան Հայաստանում: Ո՞վ է դա բերել Հայաստան, որտեղ ոչ միայն Արեւմուտք Հյուսիս հակամարտությունն է, այլեւ Հարավ, Արեւելք. բոլոր կողմերից:

Իրենք ոչ Արեւմուտք են ճանաչում, ոչ էլ այլ բան, իրենց ակնկալիքը մեկ բան է՝ որտեղի՞ց կարող են փող բերել. որտեղից կարող են, այդտեղ էլ գնում են, վաղը մի քիչ փողի աղբյուրները թուլանան՝ այլ տեղ են գնալու, բայց բերում են ինչի՞ն ծառայեցնեն, իրենց պաշտոններին, աթոռներին»,-ասաց սրբազանը՝ հավելելով, որ լսել է՝ նորից ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու իշխանությունները, Հայաստանի արտաքին պարտք մեծացնելու օրակարգով. այսինքն, նոր պարտք են վերցնելու:

Սրբազանի գնահատմամբ, աշխարհաքաղաքական բախումները մեր օգտին չեն, դա մեզ ոչ մի բանի չի բերի. «Մի ժամանակ ռուսների հետ էին մտերիմ, հիմա էլ՝ երեւի, Արեւմուտքի հետ՝ անհասկանալի, Իրանի հետ՝ անհասկանալի, Ադրբեջանի հետ… Թուրքիայից զանգում ասում են՝ Պաղեստինի անկախությունը կճանաչեք՝ ճանաչում են… »:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, այսօր Բագրատ սրբազանը նկար նվեր ստացավ Դավիթից: Ամբողջ գիշեր իր նկարած նկարը փոքրիկ Դավիթն այսպես մեկնաբանեց. «Նիկոլը տալիս է միայն փող, իսկ մենք՝ ժողովուրդը՝ սիրտ. սիրտը պիտի հաղթի չարիքին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031