Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով

Հուլիս 01,2024 21:12

Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:

Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին:

Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ, հաջողված մուտք շուկայի նոր ոլորտներ՝ տվյալագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի մեծացող կիրառմամբ:

Viva նորացված ապրանքային նշանը նորովի է փոխանցում ընկերության հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական կարողությունների ծառայեցումը մարդու ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:

Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, խորհրդանշում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդի կյանքի ուղեկից, ապահովել անհրաժեշտ կապն աշխարհի հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն:

Viva-ի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Viva բրենդը բարձր ճանաչելիություն ունի բաժանորդների շրջանում: 2005 թվականից շուկա մտած ու ոլորտի առաջատարության հոմանիշ դարձած բրենդը մեծ վստահություն է վայելում: Ընկերությունը շարունակական աճ է արձանագրում կարևորագույն ցուցանիշների կտրվածքով:

2024 թվականի փետրվարին Երևանում ու մարզերում իրականացրած հարցման տվյալների համաձայն՝ մարդկանց գերակշիռ մասը ցանկացել է, որ ընկերության կորպորատիվ տարբերանշանի անվանումն ու գույնը մնան անփոփոխ:

Հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվածների ավելի քան 75,4%-ը կողմ է եղել ընկերության անվան (կորպորատիվ տարբերանշանի) պահպանմանը։

Անվանափոխմանը կողմ է արտահայտվել միայն 7,3%-ը։ Այնուամենայնիվ, ընկերության անվան փոփոխության կողմնակիցների 69,7%-ը նշել է տարբերակներ, որոնցում առկա է եղել Viva բազային անվանումը։ «Ձեզ դու՞ր է գալիս տարբերանշանի գույնը» հարցին դրական պատասխանել է հարցվածների 77,2%-ը։

Տարբերանշանի գույնի պահպանմանը կողմ է արտահայտվել հարցվածների 63,1%-ը։

Viva-ի զարգացման ռազմավարությունը

Viva-ի գլխավոր տնօրենի խոսքն ապրանքային նշանի նորացման մասին

«Viva-ն այսօր շատ ավելին է, քան կապի օպերատոր. այն թվային ծառայություններ ու լուծումներ առաջարկող տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն է, որը ներկա է շուկայի ամենատարբեր ոլորտներում: Viva-ի մրցակցային առավելություններից են թվային փոխակերպման տեմպը, հզոր բիզնես-էկոհամակարգերը, զարգացման ուղղությունների դիվերսիֆիկացիան, սահմանված նպատակներին հասնելու պրոֆեսիոնալ հմտությունների տիրապետող թիմը, կորպորատիվ կառավարման գործող համակարգը, հիմնական ցուցանիշների կայուն աճը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը: Այս ամենի հանրագումարում է՛լ ավելի է արժևորվում Viva բրենդի հեղինակությունը: Viva-ն հայկական տնտեսության օրինակելի ընկերություններից է և երկրի տնտեսական աճի հիմնասյուներից մեկը», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ի բաժնետիրական կառուցվածքը

Հայաստանի Հանրապետությունն ընկերությունում ունի 20% բաժնեմաս, ինչը Viva-ի համար պատասխանատվության բոլորովին նոր աստիճան է: Ընկերության բաժնետոմսերի մնացած 80%-ի սեփականատերն է «ՖԵԴԻԼՔՈ ԳՐՈՒՊ ԼԻՄԻԹԻԴ» ընկերությունը: 2024 թվականի սկզբից ընկերությունն այլևս ՄՏՍ խմբի մաս չի կազմում:

Viva նոր տարբերանշանի նկարագրությունը

Viva-ի վիզուալ պատկերն ամբողջանում է քառանկյունի ու շրջանի՝ մեկից մյուսը սահուն անցումների մեջ: Քառանկյունն ու շրջանը խորհրդանշում են մի կողմից՝ ընկերականության, մտերմության ու ջերմության, իսկ մյուս կողմից՝ տեխնոլոգիական գերազանցության ներդաշնակ մեկտեղումը՝ այն, ինչի կատարելագործմանը Viva-ն ձգտում է անընդհատ: Քառանկյունի ու շրջանի խաղը միտված է փոխանցելու հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական հզորության ընկերական-մտերմիկ-ջերմ բնույթը, դրանց ծառայեցումը հաճախորդի ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:

Viva-ն ոչ միայն ստացող է՝ մարդկանց զգացմունքների ու ցանկությունների, այլև տվող՝ կյանքը հեշտացնող լուծումների, ծառայությունների ու սոցիալական ներդրումների միջոցով: Viva-ի վիզուալ ինքնության յուրաքանչյուր տարր արտահայտում է ընկերության ու ապրանքային նշանի հիմնական արժեքները:

Տառատեսակը մարմնավորում է ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիական բաղադրիչները՝ արտահայտելով ընկերության հատկանիշներն ու հիմնական արժեքները:

Ընկերության նոր կարգախոսը

Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, մարմնավորում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդների կյանքի ուղեկիցը, ապահովել անհրաժեշտ կապն ընտանիքի ու ընկերների հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն: Կարգախոսը կարևորում է մեր շուրջն ընկերականության, մտերմության ու ջերմության առկայությունը, տեխնոլոգիաների հասանելիությունը, քանի որ Viva-ն մեր շուրջ է: Սա միասին ավելի նորարար լինելու և միասին աճելու նոր շրջափուլ է, նոր հնարավորություն:

Քո շուրջը՝ 2005-ից սկսած …

Ասուլիսի ընթացքում Viva-ի գլխավոր տնօրենը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչ անակնկալներ են սպասում հաճախորդներին, Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ՝

 

  • Հուլիսի 1-ից տեղի է ունենալու լայն պահանջարկ վայելող «UNLIM» հետվճարային սակագնային պլանի ամսավճարի իջեցում՝ 4500-ից 3900 դրամի, որը, թերևս, այսօր ամենից մատչելի առաջարկն է շուկայում:
  • Y հետվճարային սակագնային պլանում ավելանում է YouTube-ը, առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ակտիվացման գումարը՝ 3000 դրամ, իսկ ներառված ինտերնետ թրաֆիկը 20 ԳԲ-ից դառնում 30ԳԲ:
  • Դեպի արտերկիր ուղևորություններիակտիվ շրջանում՝ Viva-ի բաժանորդների համար «ՎՈՅԱԺ 30» փաթեթի արժեքը 4000 դրամից դառնում է 2000 դրամ, պարունակում է 1000 ՄԲ ինտերնետ՝ մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:
  • «Wi-Fi Calling» ծառայությունը համալրվում է SMS ուղարկելու հնարավորությամբ, որը «Wi-Fi Calling» ծառայության տրամաբանական շարունակությունն է: «Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Անգամ արտերկրում Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:
  • «Wi-Fi Calling»-ը Viva-ի էքսկլյուզիվ ծառայությունն է: «Wi-Fi Calling»-ից ու «Voice over LTE»-ից օգտվող բաժանորդների թիվը հատել է 1 միլիոնի սահմանագիծը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031