«Ինձ չի հետաքրքրում, թե ԱՄՆ-ը կամ մյուս երկրներն ինչ են ասում, ինձ հետաքրքրում է մի բան՝ մեր հայրենիքը, մեր պետությունն ի՞նչ վիճակում է հայտնվում: Այն, ինչ կատարվում է այսօր, դա տեղի է ունենում հարկադրանքի ներքո, խնդիրը սա է»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով այս օրերին ԱՄՆ պետդեպի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Պետք է երեւի կազմակերպեմ, լրագրողները գնան՝ դետալային տեսնեն, թե ի՞նչ է կատարվել եւ կատարվում Սյունիքում»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով՝ «իմիջիայլոց, իրենց տարփողած ասֆալտներն ավերվում են»:
Սրբազանն ասաց, որ այժմ իրավասություն չունի մանրամասներ հայտնել, թե ո՞ր դեսպանատնից է պատասխան ստացել՝ «սարսափելի է, բայց ավելի սարսափելի կլինի, որ գործակալները գան իշխանության», բովանդակությամբ, երբ հունիսի 12-ի դեպքերի մասին զեկույց եւ տեսանյութեր են ուղարկվել: Միայն ասաց՝ դա եղել է նամակագրություն եւ երբ ինքը թույլտվությունը ստանա հեղինակից, կհրապարակի մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ