Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլիոն դրամ գրավ ու տնային կալանք՝ գյումրեցի ակտիվ ընդդիմադիր գործիչին

Հուլիս 01,2024 20:20

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  դատավոր՝ Կ. Հակոբյանի նախագահությամբ, որոշել է փոխել գյումրեցի ակտիվ ընդդիմադիր  գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը։

25 օրյա կալանքից հետո նախաքննական մարմինը  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երկարացնելու կալանքի ժամկետը, սակայն փաստաբանների միջնորդությամբ դատարանը փոխել է խափանման միջոցը՝ երկամյսա տնային կալանք սահմանելով ու 2 միլիոն դրամ բռնագանձելով։

Այժմ Կարապետ Պողոսյանը տանն է՝  հատուկ հսկողության տակ, այցելությունները նրան բացառվում են։

Այս մասին մեզ տեղեկացրեց նրա կինը՝ Անգին Մալխասյանը։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին  հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ, ապա մեկ ամսով կալանավորել էին։

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031