Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ» օդանավակայանից՝ կալանավայր․ 16-ամյա տղան մեղադրվում է սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ

Հուլիս 01,2024 17:48

Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները հունիսի 29-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանելուն պես հայտնաբերել ու ձերբակալել են ուղևորներից մեկին՝ 16-ամյա Ս․Ս․-ին։

Նրան տեղափոխել են Մուշ բաժին, որտեղից և ներկայացվել է նախաքննական մարմին ու խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից՝ Police.am-ից

Այս լուրն ուշագրավ է նրանով, որ անչափահաս երիտասարդը հետախուզվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու ծանր հոդվածների մեղադրանքով, այն է՝ 191-րդ (Մարդուն առևանգելը) և 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները)։

Aravot.am-ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարին, այն բավական աղմուկ է հանել, կապված է դպրոցահասակ մի աղջկա առևանգելու հետ։

16-ամյա այս երիտասարդից բացի՝ մեղադրանք է ներկայացված ևս երեք անչափահաս տղաների։ Նրանցից երեքը կալանավորվել են ավելի վաղ, դատարանը տնային կալանք է սահմանել նրանց դեպքում, չորրորդը դիմել էր փախուստի։

Նրան փաստորեն հայտնաբերեցին «Շիրակ» օդանավակայնում՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031