Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ը չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը: Պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի կողմից. ո՞վ է ուժեղ, ո՞ւմ պիտի հավատա արցախցին». Ստյոպա Սաֆարյան

Հուլիս 01,2024 16:23

Այսօր ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության տնօրեն Բրիջիթ Դյուֆուրը խոսեց Արցախում մարդկության դեմ հանցագործությունների, Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության մասին եւ ասաց. «Ադրբեջանում սարսափել ու զզվել եմ այն լեզվից և կատակներից,որ կիրառում են հայերի մասին»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը բանախոսներին ասաց. «Զեկույցում թերեւս ամբողջ պատկերը չի բացվում, թե ինչու ԼՂ-ում հայեր չկան: Իրականում խնդիր էր դրված, որ 150-160 հազար մարդու զրկեն ինքնորոշման իրավունքի կրողը լինելուց եւ տարան նրան, որ Ալիեւը որոշի՝ ով է ընդունում շատ ավելի բարձր ժողովրդավարական արժեքներ ունեցող Արցախի բռնագաղթյալ քաղաքացի լինելու եւ Ադրբեջանի շատ ավելի ցածր եւ ավտորիտար ռեժիմի քաղաքացի լինելու միջեւ:

Բայց Ադրբեջանն ընդամենը գործիք էր, ես ուզում եմ խոսել գլոբալ կառավարման եւ գլոբալ պատասխանատվության խնդրից, որը զեկույցում չեմ նկատում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 նիստ է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ ոչ մի բանաձեւ չի ընդունվել: ՄԱԿ-ը չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը: Պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի կողմից: Մենք մեր հայրենակիցներին շատ դեպքերում Արցախում հանդիմանում ենք, թե ինչու են ռուսական կողմնորոշմամբ, բայց պատկերացրեք, թե ինչ են զգում, երբ տեսնում են, որ մի ամբողջ մոլորակ կառավարող կազմակերպություն չի կարողանում կանգնացնել եւ Ռուսաստանն է կանգնացնում, ո՞վ է ուժեղ, ո՞ւմ պիտի հավատա ինքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031