Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղում մասսայական սպեկուլյացիան ու կոնտրաբանդան էր, որը անցկացվում էր ռուս խաղաղապահների հետ». Անտոն Իվչենկո

Հուլիս 01,2024 16:12

Այսօր ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ծրագրերի համակարգող Անտոն Իվչենկոն «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» թեմայով պանելային քննարկման ժամանակ խոսեց ադրբեջանական կազմակերպված գործողությունների մասին, որոնք ուղղված էին էթնիկ զտմանը. «Ռազմական հենակետեր էին հանդիպում բնակավայրերը ուղիղ թիրախավորելու նպատակով ու դա բավականին տարածված պրակտիկա էր ամբողջ ԼՂ տարածքում: Եվ եթե մենք ուշադիր նայենք արբանյակային լուսանկարներին, համադրենք բնակիչների պատմությունների հետ, թե ինչ էին իրենք ստանում այդ հենակետերից եւ քարտեզը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիների, մենք կտեսնենք, որ այդ հենակետերը բավականին սահուն կտրտում են ուրվագիծը: Լոգիստիկ առումով նույնիսկ սպառնալիքներ են ստեղծում ադրբեջանական ԶՈՒ պաշտպանության տեսանկյունից: Բայց դրանք ուղղված էին սեպտեմբերի 19-ի գրոհի ընթացքը ապահովելուն»:

Նա ասաց, որ եղել է նշանային թիրախ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների ու գյուղտեխնիկայի ուղղությամբ, ինչը ոչ միայն սպառնալիք է այդ մարդկանց համար, այլ նաեւ զրկում է տնտեսական հիմքից այդ բնակավայրերը, ստիպում է, որ հեռանան: Եթե մինչեւ շրջափակումը ռուս խաղաղապահների ներկայությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգությունը որոշակի ապահովում էր, ապա շրջափակման ընթացքում, ամառվա ընթացքում նկատելի էր, որ նվազում էր ուժը անվտանգություն ապահովելու. «Մենք ունենք բազմաթիվ վկայություններ, թե ոնց են առանձին ռուս խաղաղապահները զինվորները եւ սպաները փորձում վերադասներին հաղորդել գնդակոծությունների մասին ու փորձում պայմանավորվածություն ձեռք բերել, որ գնդակոծությունն ավարտվի, որովհետեւ ընթանում են գյուղատնտեսական աշխատանքներ ու ստանում էին հրահանգ տարածքը լքելու եւ գյուղատնտեսական աշխատանքն իրականացնողներին ասելու՝ դադարեցել այդ աշխատանքներ, ինչը բավականին փոխեց տնտեսական վիճակը ԼՂ-ում: Մյուս կողմից հայտնվեց դրան զուգահեռ մեկ այլ ֆենոմեն, դա մասսայական սպեկուլյացիան ու կոնտրաբանդան էր, որը անցկացվում էր ռուս խաղաղապահների հետ: Մի շարք սպառողական ապրանքներ՝ ծխախոտ, դեղորայք, տակդիրներ, վառելիք կամ հնարավոր էր միայն ձեռք բերել ռուս խաղաղապահների միջոցով, կամ շատ ավելի հեշտ էր, քան երբ ստանում էիր տալոն ու հերթ կանգնում՝ ձեռք բերելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031