ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13֊14 րդ դդ․ թվագրվող խաչքարը։
Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13֊17֊րդ դդ., թվագրվող գերեզմանոցի տարածքում։
Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր։
Շարունակելով նոր կյանք տալ խաչքարերին, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։
Կարդացեք նաև
Աշխատանքներն իրականացվել են ՊՄՊ մարզային ծառայության և Արենիի համայնքապետարանի հետ գործակցությամբ։
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն