Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե ես մտածեի՝ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցի, նման արտահայտություն չէի անի». Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու հանրաքվեի մասին

Հուլիս 01,2024 14:21

Այսօր «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դուք ասացիք, որ եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր չլիներ, չէր պահպանի իր անկախությունը. «Հղեմ ձեզ շատերի անունից խնդրանքս, քանի որ ժողովրդավարության համար ՀՀ-ին անհրաժեշտ է աջակցություն, մենք ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի գաղափար ունենք. ուղիղ ձեզ դիմում եմ՝ օգնել, որ ժողովուրդը արտահայտվի ինքնուրույն ու ՀՀ-ն ունենա ժողովրդի նեցուկն ու աջակցությունը»:

 

Փաշինյանը պատասխանեց. «Ասում են՝ հանրաքվե անենք, որպեսզի ցույց տանք, հնարավորություն տանք, որ ժողովուրդը աջակցի այս գաղափարը: Կներեք, ինքս ԵԽ ամբիոնից հայտարարել եմ՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի՝ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցի, ես նման արտահայտություն չէի անի: Կամ եթե ես այդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում՝ իմանալով, որ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի առնվազն այդ արտահայտությունից հետո:

Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզենք ժողովրդի կարծիքը: Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, ես գիտեմ Հայաստանի ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անել, թե չանել՝ ինչում է պրոբլեմը: Ես չեմ ուզում անդրադառնալ զուտ օրենքի կարգավորումներին, բայց մենք եթե ուզենանք անենք հանրաքվե, մենք անելու ենք քարոզարշավ: Էդ քարոզարշավին մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրաս՞տ է: ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող, որովհետեւ ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, ԵՄ երկրներում այսօր ընտրություններ են լինում, որոնց արդյունքները հարցեր են բարձրացնելու: Մենք հայտարարել ենք ամենաբարձր ձեւով ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031