Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։
Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։
Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից | $1,000-ից |€1,000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։
Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող Հաճախորդները կստանան 50% զեղչ՝ անհատական պահատուփերի վարձակալության համար։
Կարդացեք նաև
Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտ ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։
Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ–ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: