Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնում եմ, այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն չէինք ունենա». Փաշինյան

Հուլիս 01,2024 12:47

Ի՞նչ պատկերացում ունեք դուք Հայաստանում ժողովրդավարության մասին, որ դեռեւս պետք է իրականացնենք. այսօր «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, որովհետեւ այն փոփոխությունները, որ հնարավոր էր ՀՀ-ում, այդ թվում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում միայն քաղաքական կամքի շնորհիվ, այդ ամեն ինչը արված է: Բայց այսօր էլ կա, մենք ունենք քաղաքական կամք՝ այդ բարեփոխումները շարունակելու, բայց 2018-2019-ի բարեփոխումների մեծ տեմպի մի իքս պահի դանդաղեց, մենք հիմա անբավարարության զգացում ունենք: Միայն ցանկությունը բավարար չի: Մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, որ այն ի վերջո պետության եւ հանրության դիմադրողականությունը մեծացնում է: Մենք անընդհատ ասում ենք՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, եւ հարց չենք տալիս՝ բա ո՞նց ենք այս դժվար ժամանակները անցնում եւ ինչի՞ շնորհիվ: Իմ համոզմունքը այն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն, որովհետեւ եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, այսօր մենք ՀՀ որպես անկախ պետություն չէինք ունենա»:

Փաշինյանը պատմեց իր այցելության մասին մի մանկապարտեզ. «Մոտենում էինք մի մանկապարտեզի շենքին, որը կառուցման ընթացքի մեջ է եւ շատ հարմար թեքահարթակներ կային, էդ թեքահարթակներով ներս եմ մտնում եւ անմիջապես նայում եմ միջանցքի աջ եւ ձախ, այդտեղ միայն աստիճաններ են, թեքահարթակներ այլեւս չկան: Այսինքն, դուք պատկերացնո՞ւմ եք միայն քաղաքական կամքով, երբ ուզում ես լինի մատչելիություն, թեքահարթակներ, կան, տեղում են, բայց երբ ասում եմ ժողովուրդ, թեքահարթակով մտնողն ուր է գնալու, հաջորդ քայլը իր գնալը, հեռանալն է: Նախագծով դա չկար, չէին մտածել, որ թեքահարթակով պետք է գնալ աջ, ձախ, բարձրանալ երկրորդ հարկ եւ այլն: Մեզ թվում է, թե այս օրենքը փոխելով՝ կփոխենք իրականությունը, բայց դա բացարձակապես այդպես չի, որովհետեւ շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չի: Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը»:

Փաշինյանն ասաց, որ մարդու իրավունքները երկու բառ է, բայց մենք երբեմն խաչ ենք քաշում մարդու վրա եւ ընդգծում ենք իրավունքը. «Իրավունքը առանց մարդու ոչ մի բան է…Այստեղ խոսվեց կանանց դերի մասին, դա ֆունդամենտալ պրոբլեմ է, որովհետեւ այն իրադրությունը, որն ունենք ՀՀ-ում, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են, էդ մեծամասնության մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետեւում կողպել ենք: Տղամարդկանց պոտենցիալի մի զգալի մասը նույնպես փակված է դռների հետեւում, երբ նրանք չունեն կրթության, առողջապահության հասանելիություն, նույնիսկ ֆիզիկապես տեղաշարժվելու հասանելիություն ճանապարհների, բազմաթիվ գործոնների բերումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031