Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողը Գեղարքունիքում բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. մեքենաները կողաշրջվել են․ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Հուլիս 01,2024 10:51

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031