Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլում առաջատար է ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի կուսակցությունը, երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին

Հուլիս 01,2024 10:13

Region Monitor. Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ծայրահեղ աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցությունը։

Այն հավաքել է ձայների 33%-ը, ձախերի դաշինք «ժողովրդական նոր ճակատը»՝ 28,5%։ Նախագահ Մակրոնի գլխավորած ուժը՝ «Միասին հանուն հանրապետության»-ը, ստացել է 22%։

▪️Կուսակցություններից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստացել։ Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին։

Ֆրանսիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցության բարձր արդյունքի ֆոնին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։

🔴 Հանրահավաքներին միացել են առաջատար ձախ քաղաքական գործիչներ։ Փարիզի Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ցուցարարները ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031