Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համեստ Աֆրիկյանը նվաճեց պատանիների Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը, իսկ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել եվրոպական երկրներին

Հունիս 30,2024 21:37

Սարաեւոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանից առաջինը ռինգ մտավ աղջիկների հավաքականի անդամ, 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Սակայն մեր աղջնակը մարտի ընթացքում համեստությամբ աչքի չընկավ։ Հակառակը, նա ռաունդից ռաունդ մեծացնելով առավելությունը իտալացի մրցակից Ջորջիա լա Ռոսայի նկատմամբ՝ 3-րդ ռաունդում ոչ միայն նոկդաունի ենթարկեց նրան, այլեւ իր ակտիվ գործողություններով ստիպեց անընդհատ խախտել կանոնները, ինչի համար ռեֆերին նաեւ զգուշացրեց լա Ռոսային։

Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով նաեւ այս մենամարտում՝ Համեստ Աֆրիկյանը նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը։

Քիչ առաջ Aravot.am-ի կայքում տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի մարզիկը պարգեւատրման արարողության ժամանակ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ինչպես Հայաստանի, այնպես էլ մրցանակակիր դարձած բռնցքամարտիկների եւ նրանց երկրների դրոշի նկատմամբ, ինչը Ադրբեջանում հայատյացության դրսեւորում է։ Մեր այս պնդումը այդ միջադեպից հետո հաստատեց նաեւ հարեւան երկրի մեկ այլ մարզիկ, այս անգամ աղջնակ, որը ի պատիվ 48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանի տարած հաղթանակի Հայաստանի դրոշը բարձրացնելու եւ Հայաստանի օրհներգը հնչեցնելու ժամանակ ընդհանրապես լքեց պատվանդանը։ Իսկ սա արդեն ընդհանրապես EUBC-ի անդամ երկրների հասցեին վիրավորանք է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930