Սարաեւոյում այսօր ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ «բարեկամ» Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց։
Հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին պարտված ադրբեջանցի Նիհատ Գասիեւը պարգեւատրման արարողության ժամանակ, երբ հնչում էր Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ոչ միայն ցուցադրաբար թիկունքով էր շուռ եկել, այլեւ պատվանդանի վրա կանգնած «զբաղված էր» բջջային հեռախոսով։ Դա եւս մեկ ապացույց է, թե Ադրբեջանում ինչ են սովորեցնում երեխաներին եւ պատանիներին, իսկ այդ մարզիկ կոչեցյալի վարքագիծը ոչ այլ ինչ էր, քան արհամարհանք նաեւ պատվանդանին կանգնած մյուս մարզիկների եւ նրանց երկրների դրոշի հանդեպ։
Կարդացեք նաև
Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը եւ բռնցքամարտի ֆեդերացիան մեր համոզմամբ պետք է EUBC-ից պահանջեն պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի մարզիկի, նրա անձնական ու հավաքականի մարզիչների, ինչպես նաեւ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի նկատմամբ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ