Սարաեւոյում այսօր ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի ինը բռնցքամարտիկներ եզրափակչում են։ Ցերեկային մրցահերթում մենք ունեինք երեք մասնակից։
Ոսկե մեդալի համար մենամարտը փայլուն անցկացրեց 48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը, որը չնայած տրիբունաներում ադրբեջանցիների ակտիվությանը, մրցավարների միաձայն որոշմամբ 5։0 «չոր» հաշվով հաղթանակ տոնեց Նիհատ Գասիմովի նկատմամբ ու նվաճեց հաղթողի կոչումը։
Աղջիկների 46 կգ քաշային Սյուզան Իշխանյանը եւ տղաների 63 կգ քաշային Ալեքս Պետրոսյանը չհաղթահարեցին վերջին արգելքը եւ բավարարվեցին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով։
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանի եւս վեց բռնցքամարտիկ պայքարելու է ոսկե մեդալի համար։ Մեր մարզիկների զույգերն են․
48 կգ՝ Ջորջիա լա Ռոսա (Իտալիա)-Համեստ Աֆրիկյան
50 կգ՝ Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)-Առնո Դարչինյան
54 կգ՝ Տիգրան Հովսեփյան- Յանկո Իլիեւ (Բուլղարիա)
60 կգ՝ Մարտին Ծաղիկյան- Մաքսիմ Սոբոլեւ (Ռուսաստան)
66 կգ՝ Արտյոմ Ստեփանյան-Ջոն Մահեր (Իռլանդիա)
75 կգ՝ Արսենի Ստոլնիկով (Ռուսաստան)-Սամվել Սիրամարգյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ