Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հիշատակության արժանի ի՞նչ գործ է թողել հայ ազգի համար». Սահակ վարդապետ

Հունիս 30,2024 19:10

«Մի՞թե հայրենիքը պաշտպանելը վատ բան է, արատավոր երեւույթ: Իհարկե, ոչ: Դա նրանց հերթական բարբաջանքն ու հերթական սխալ մոտեցումը եկեղեցու ու նրա հավատավոր զավակների հանդեպ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Տաթեւի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը՝ պատասխանելով քննադատություններին, որ եկեղեցին չպիտի խառնվի քաղաքականությանը:

Նա ասաց, որ առաջին իսկ օրվանից եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ, Բագրատ սրբազանի համար աղոթում են. «Իշխանությունների ոչ մի ասածի հետ համամիտ չենք, մենք պիտի մեր գործը անենք, աղոթենք ու աշխատենք, հայրենիքի տեսիլքով ապրենք, ոչ թե թիզ առ թիզ հանձնելով, գավառ առ գավառ տալով՝ խաղաղության մասին խոսենք, ինձ համար դա անհեթեթություն է»:

Նա ասաց, որ չարիքը պետք է արմատախիլ արվի եւ հեռացվի, ու երկիրը լքելու մասին պետք է մոռանալ, սա մեր աստվածապաշտպան երկիրն է:

Հարցին՝ Փաշինյանը սաղմոսներից է մեջբերումներ անում, Հարության տոնը շնորհավորեց «Անմեղ մարդու» աղոթքով, ձեւ է տալի՞ս, թե մոտ է Աստծուն՝ Սահակ վարդապետը պատասխանեց. «Աստվածաշնչից ասենք՝ մարդու մասին դատում են ըստ իր գործերի: Մնացյալը ինչ է ասում, ինչ բանաստեղծություններ է ասում՝ էական չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930