Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Շուռնուխում էր: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը նպատակ է դրել փողով կամ պատերազմով վերցնել մեր տարածքները. «Կիրանցում ՀՀ օրենքով տրված կադաստրի վկայականներից մարդկանց ստիպում ու համոզում են, որ հրաժարվեն հօգուտ Ադրբեջանի: Գումարներն էլ չգիտենք որտեղից են գալիս, գիտենք, որ տրանսֆերտներ է գալիս ադրբեջանական: Ո՞նց կարող է հայ մարդը զիջի իր հողը գումարի հաշվին Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ Արեւմտյան Ադրբեջան ու այս խեղկատակներից մեկը չի պատասխանում, Շուռնուխում կառուցված այս տները մերը չեն»:
Խոսելով Փաշինյանի տարածած տեսանյութերի մասին, որտեղ շուռնուխցիներից մեկը պնդում էր, թե 30 տարի վարելահողերը չեն մշակել՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Մի խայտառակ պատմություն է եղել հենց այդ մարդու հետ կապված, ոչ եթերային է: Նոր մեզ տեղեկությունները հասավ, ոչ եթերային է, որ ասեմ, արդեն պատկերացում կկազմեք ում մասին է խոսքը ու ով ասել է ինչ արժեհամակարգի կրող է, այն արժեհամակարգի, որ եթերից էլ չես կարող ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ