Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախեցավ, իրան քցեց տան մեջ». ինչպես է Փաշինյանը Շուռնուխում տան բանալիները տվել

Հունիս 30,2024 18:32

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Շուռնուխում էին: Բագրատ սրբազանին հյուրընկալեց շուռնուխցի տիկին Անահիտը:

Անահիտի տունը հակառակորդի վերահսկողության տակ է մնացել: Նա վրդովվեց. «Մինչեւ ե՞րբ պետք է հանձնի, ես չեմ հասկանում, Արցախը՝ մեր հարուստ երկիրը հանձնեց, հիմա Սյունի՞քն է հանձնում։ Ինքը կանգնել է, ասում է՝ ինչ ուզի Ալիեւը, ես տալու եմ: Ես էս 6 տարվա մեջ մի անգամ չեմ լսել, որ ասի՝ իմ երկիրը, ուրեմն ինքը հայ չի: Ի՞նչ անենք, որ պրծնենք էս ցավից»: Բագրատ սրբազանն ասաց, որ պետք է այս չարիքը հեռացվի:

«Դե ուրեմն եկեք կազմակերպենք ու հեռացնենք»,- ասաց տիկին Անահիտը ու հավելեց. «Իրանք եթե դուրս գան, իրանց աթոռների հետ են դուրս գալու, աթոռներն էլ վարակված կլինեն: Արցախում հարստությունը, ամեն ինչը թողել, տկլոր դուրս են եկել, էնքան մահեր ենք ունեցել, լրիվ երիտասարդներ»,- ասաց նա ու սկսեց հեկեկալ:

Հուզվեց նաեւ Բագրատ սրբազանը:

Տիկին Անահիտը Փաշինյանին մեղադրեց, որ Ալիեւի մոտ կուռկուռի ձագ է դարձել, մինչդեռ նախկինում նա էր մերոնց մոտ կուռկուռի ձագ դառնում:

Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել Շուռնուխից ու ցույց էր տալիս, որ գոհ են: Շուռնուխցիները այսպես էին մեկնաբանում. «Մի քանի տուն տվեց ու աչքակապություն արեց: Իսկ բնակարանների բանալիները տալուց ասում էին, որ Փաշինյանը շատ վախեցած է եղել. «Վախեցավ, իրան քցեց տան մեջ»:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութերում:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930