Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը և համերաշխություն հայտնել իրավական պետություն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հավատարմությանը․ Լիլիթ Գալստյան

Հունիս 30,2024 17:45

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովի Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն հանձնաժողովի նիստում ելույթս, հունիս 30, Բուխարեստ

Հարգելի՛ գործընկերներ,
Խոսելու եմ Հայաստանում Մարդու իրավունքերի և ժողովրդավարության համատեքստում․

Անվտանգային մշտական մարտահրավերների, ինչպես նաև ներազգային պառակտվածության մթնոլորտում Հայաստանը բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ։
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության անկման մասին՝ շեշտելով ոստիկանական ապօրինի գործողությունները, բռնություններն ու խոշտանգումները, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրեական հետապնդումները, խորհրդարանական և համայնքային ընդդիմադիր ընտրված ղեկավար անձանց պաշտոնանկությունները, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանության յուրացման և կենրոնացման մասին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումները դարձել են սովորական գործելոճ։ Ըննդդիմադիր հայացքների համար ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկվել, նրանցից շատերը միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն քաղաքական բանտարկյալներ են։

Իշխանության կողմից ոտնահարվում են Ժողովրդավարական պետության առանցքային ինստիտուտները։ Ատելության խոսքն ու բացահայտ թշնամանքն օգտագործվում են լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ ռեժիմին:
Դատական համակարգի անկախության վերաբերյալ խորը մտահոգություններ է հայտնել նաև Դատավորների Եվրոպական Միությունը:

Չնայած տասնյակ հաղորդումներին և արձանագրված փաստերին, ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մենք անգամ ականատես ենք եղել ընդդիմադիր պատգամավորի հետ կապված իրողության, երբ ԱԺ պատգամավոր տասնյակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկել իր կուսակցության գրասենյակի դիմաց։

Լայնամասշտաբ վերջին խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունն անիրավաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, կրկնում եմ՝ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, որի հետևանքով վիրավորում և բեկորային վնասվածքներ ստացան հարյուրից ավելի ցուցարարներ, այդ թվում՝ 10 լրագրողներ։ Ոմանք հետագա կենսունակության հետ կապված խնդիրներ ունեցան։

Հայաստանի Կառավարության գլխի կողմից խրախուսվող ոստիկանական բռնությունները Մարդու հիմնարար իրավունքների և միջազգային չափանիշների բացահայտ ոտնահարում են, որոնք սպառնալիք են զարգացման ժողովրդավարական ուղին ընտրած հայ ժողովրդին։

Հարգելի գործընկերներ,
Կոչ եմ ուղղում ձեզ՝ դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը և համերաշխություն հայտնել իրավական պետություն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հավատարմությանը։
Եզրափակելով՝ դիմում եմ ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցողին և առաջարկում այցելել Հայաստան, տեղում ուսումնասիրել իրավիճակն ու կատարել համապատասխան հետևություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930