Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

«Ասում են՝ դասալիք եք, որ կարևոր պահին պաշտոնը թողել եք, ու սա ասում են մարդիկ, ովքեր մեջքից հարվածել են հայ ժողովրդին». Վահագն Մելիքյան

Հունիս 30,2024 15:23

«Ասում են՝ դասալիք եք, որ կարևոր պահին պաշտոնը թողել եք, ու սա ասում են մարդիկ, ովքեր մեջքից հարվածել են հայ ժողովրդին: 90-ականներից սկսած՝ մենք երբեք չենք ունեցել այսքան թույլ, այսքան տկար ու անողնաշար դիվանագիտություն»,- այսօր Գորիսում «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» հավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

Նա նշեց, որ հիվանդագին կեցվածք կա նախկինների նկատմամբ, ու դա ուզում են ծախել մարդկանց. «Ի՞նչ ունեինք նախկինների ժամանակ: Երեկ Բռնակոթում մի տղա իմ ձեռքից բռնեց, բարձրացրեց վերև, ես հեռադիտակով Իշխանասարն եմ տեսել»։ Մելիքյանն ասաց, որ Փաշինյանը ժողովրդի վախն է բռնել, թե պատերազմ կլինի, բայց նույնիսկ այս վիճակում, երբ թվում է, թե անդառնալի է, լավ դիվանագիտության շնորհիվ կարող ենք ունենալ հաջողություն:

 

Վահագն Մելիքյանն ասաց, որ այն, ինչ եղավ Տավուշում ու դոմինոյի էֆեկտով պիտի հասնի Սյունիք, դրա մասին խոսում էին 2,5 տարի առաջ. «Մենք ունենք 2 ընդգծված թշնամի, հակառակորդի ախորժակը ինչքան էլ Տավուշից սկսի, Սյունիքն է, ուզում եմ դա լավ գիտակցեք: Սյունիքը շատ մեծ ծրագրի մի հատվածն է, ինչի համար հարյուրավոր տարիներ պայքարել են, չեն կարողացել հասնել: Հիմա հրաշալի նվեր ունեն իրենց ձեռքին Փաշինյան անունով: Մենք երկու ոտքից մեկը՝ Արցախը կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930