Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, ծավալուն հետազոտական աշխատանք է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում Սերժ Սարգսյանի ներդրման մասին:
«Ուսումնասիրության նպատակը յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր բաղադրիչ համարվող և երկարամյա հակամարտության ու դրա կողմերից մեկի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության պայմաններում ՀՀ պետական համակարգում առավել ծանրակշիռ դարձած ռազմական շինարարության բնագավառում Ս. Սարգսյանի ունեցած ավանդի հիմնավորված ու փաստարկված վերաիմաստավորումն է»,-այսպես է հիմնավորել գիտնականն իր ուսումնասիրության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ Ս. Սարգսյանի ռազմական ու պետական գործունեության վերաիմաստավորումը պահանջված է վերջին տարիներին ՀՀ-ում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների ազդեցությամբ հիմնական դեպքերի ու առանցքային դեմքերի բնութագրումների առանձնահատկությունների սահմանման, սոցիալական առանձին խմբերի ու իշխանության թևերի հաջողություններն ու ձախողումներն առանձին գործիչների վերագրելու (անձնավորելու) կամ անհարկի ընդհանրացնելու բացասական հետևանքները երևակելու, ոչ հեռու անցյալի ու ժամանակակից գործիչների վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելու և այն համահայկական (հնարավորինս նաև՝ միջազգային) գիտական համակարգում ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Ուսումնասիրութունն՝ այստեղ։
ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ