Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պահվում է բացառապես ուժային կառույցների իրականացրած բռնաճնշումների միջոցով․ «Հայացք Երևանից»

Հունիս 30,2024 10:00

Հայաստանում կա կարծրացած տեսակետ, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Փորձը ցույց է տալիս, որ իշխանափոխություն տեղի է ունենում կամ հանրային ընդվզումների, կամ ներիշխանական հեղաշրջման միջոցով: Իսկ եթե դրանցից եւ ոչ մեկը չի հաջողվում, ապա իշխանությունը պահվում է բացառապես ուժային կառույցների իրականացրած բռնաճնշումների միջոցով, ինչի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ տեսնելով, թե ինչպես են խաղաղ անհնազանդության ակցիաները բախվում ընդդիմության նկատմամբ գնալով ահագնացող ուժային գործողություններին:

Առհասարակ՝ զանազանվում է ընդդիմության երկու տեսակ՝ համակարգային, որի համար գերադասելի է իշխանության փոփոխությունը ընտրությունների միջոցով, եւ հակահամակարգային, որը հանդես է գալիս ընդդեմ գոյություն ունեցող կարգերի՝ համարելով, որ ընտրությունների համակարգը խաթարված է, եւ իշխանափոխության պետք է հասնել փողոցի ճնշման գեներացմամբ՝ իշխանության հեռացման պահանջով:

Գործող իշխանությունը, սակայն, հրաժարական տալու մտադրություն չունի եւ աթոռը պահելու համար «կռիվ է տալիս» միանգամից երկու ճակատով. խորհրդարանական կամ համակարգային ընդդիմության նկատմամբ օգտագործում է վարկաբեկման, ստորացման քարոզչություն, իսկ հակահամակարգային ընդդիմության դեմ՝ կոշտ ուժ, այսինքն՝ ոստիկանական ողջ զինանոցը՝ սեւ եւ կարմիր բերետավորների պատժիչ խմբերով: ԱԺ-ում համակարգային ընդդիմության լիակատար վարկաբեկման գործընթացն է, որ հանգեցրել է «Տավուշը հանուն հայրենիքի» հակահամակարգային ընդդիմության ի հայտ գալուն՝ թեեւ շարժման առաջնորդն իրենց ձեռնարկը քաղաքական պայքար չի դիտարկում:

Ամեն դեպքում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ուժային պայքարի բաղադրիչ ունի եւ դասվում է հակահամակարգային ընդդիմության շարքը, որի համար գերադասելի է պայքարի ուժային տաբերակը: Նման պայքարի անհրաժեշտություն է առաջանում, երբ ա/ քաղաքական պայքարը դառնում է անհնար ու անիմաստ, եւ բ/ հանրության շրջանում գերակայում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, ասել է թե՝ իրենից ներկայացնում է զավթողական վարչակարգ:

Եզրակացությունը թողնենք ընթերցողի հայեցողությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930