Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչները։
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը վճռորոշ գոտեմարտում միավորների 7։3 հարաբերակցությամբ պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմաեւին ու նվաճեց հաղթողի կոչումը։
Այսօր մեր տղաներից 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 65 կգ՝ Եղիշե Մոսեսյան եւ 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը արժանացան բրոնզե մեդալի։ Ընդորում, Սահակը համառ պայքարում հաղթեց ադրբեջանցուն։
Վաղը մեր եւս երկու ըմբիշներ՝ Արտակ Աղաբեկյանը (45 կգ) եւ Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ) գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ