«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։
Վերջնական արդյունքներով՝
- Մասուդ Փեզեշկիան – 10.415.991,
- Սաիդ Ջալիլի – 9.473.298,
- Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ – 3.383. 340,
- Մուստաֆա Փուրմոհամմադի – 206.397։
Փեզեշքիանը և Ջալիլին անցնում են երկրորդ փուլ։
Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցուց ընտրության է գնացել 24 մլն-ը։
Կարդացեք նաև
Փաստացի, Իրանում ընտրությունների պատմության մեջ մասնակցության հերթական ռեկորդային ցածր ցուցանիշն է գրանցվել՝ 40%:
Գրեթե նույնական էր պատկերը ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ 41%:
2021-ի նախագահական ընտրություններում 48,8% էր մասնակցությունը, 2020-ի խորհրդարանականում՝ 42,5%:
Իսկ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։