Արցախի հեռուստատեսություն – Արցախի Ճարտար ու Քերթ համայնքների ավարտական դասարանների աշակերտներին՝ 116 հոգու, 6-օրյա ճամբարում հանգստանալու հնարավորություն է ընձեռվել։ Ծրագիրն իրականացվել է «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության աջակցությամբ, բարերար Աշոտ Ջիվանյանի հովանավորությամբ։
Բարերարի ցանկությունն է, որ Արցախից բռնի տեղահանված երեխաները շարունակեն պահել արցախյան ավանդույթներն ու արժեքները։