ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդմանն անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պրոբլեմներին՝ ասաց. «Ես չեմ գտնում, որ շարժումը մարել է: Վերակազմավորման փուլում է: Ինչքան հասկանում եմ, սրբազանին շրջապատել են մարդիկ, ովքեր քանի որ իրենք քաղաքական չեն, իրենք 25-30 տարի լինելով հանրային սեկտորում, իրենց կյանքում երբեք success story-ներ՝ հաջողության պատմություններ չեն ունեցել, որովհետեւ անընդհատ կպած են եղել ինչ-որ մեկին՝ կլինի դա Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, Ռուբեն Վարդանյանը, կլինի հիմա սրբազանը կամ Գագիկ Ծառուկյանը»:
Շարժման անդամ Սուրեն Պետրոսյանի հետ կապված նա ասաց. «Ինքը դրեց իր մեծ յուղոտ, ճարպոտ վերջակետը բոլոր առումներով: Բայց դա չի նշանակում, որ Սրբազան շարժման անդամ մյուս առաջնորդները այդ տղայի վերաբերյալ հարցերին պիտի ոչ կոնկրետ պատասխան տան: Պիտի հստակ գնահատական տան՝ ո՞նց է ձեր մեջ հայտնվել մեկը, որը իմ տպավորությամբ ի սկզբանե ներդրված է եղել շարժման մեջ: Համենայնդեպս, ինքը 24news-ի հարցազրույցում ամեն ինչ արեց, կաշվից դուրս եկավ, որ էդ տպավորությունը, որ ինքը ներդրված է, հաստատի: Հիմա ինքը ասում է՝ մանրամասն խոսելու եմ, փակագծեր եմ բացելու, ես կարծում եմ ինքը շատ վատ բան կանի, որովհետեւ ի վերջո եղել է շարժման ակունքներում եւ բնականաբար որոշակի փակ քննարկումների տեղյակ է եւ եթե տղամարդը, ես չեմ խոսում քաղաքական գործչի մասին, որովհետեւ ինքը ոչ քաղաքական գործիչ է… կարող էր դառնալ քաղաքական կամ հանրային գործիչ, բայց պրծավ արդեն: Եվ եթե ինքը, տիրապետելով որոշակի ինֆորմացիայի կամ մասնավոր զրույցների, հիմա կնստի եւ մասնավոր զրույցներ կհրապարակի, ես բարեկամաբար ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դուք արդեն ինչ կարող էիք, վատ ձեզ արել եք, մի՛ արեք, որովհետեւ ինչ խոսեք հիմա, ինչքան փորձեք արդարանալ, ինչ անեք, դուք այնպիսի բան եք արել… Ինչ-որ մեկը ինձ մոտենա, նախ զանգի, ասի՝ մի հատ եկեք, կասեմ՝ դու ո՞վ ես, մի հատ ներկայացի, եթե չարեց, հեռախոսը կկախեմ: Ասում է՝ ես ասեցի իջնենք ներքեւ: Ես, ընդհակառակը, ներքեւ չէի իջնի, անմիջապես կմոտենայի սրբազանին, կասեի՝ էս մարդիկ ինձ ուզում են տանեն ներքեւ, նստեցնեն մեքենա: Այնքան լոգիկա չկա, դաժե Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթ էլ չի, այնքան ծիծաղելի է, այնքան անլուրջ է, մանկապարտեզ է, այնքան խեղճ, ողորմելի է այդ ամեն ինչը: Ասում է՝ իրանք ինձ տվեցին ձայնագրություն, բայց դու ո՞վ ես, որ քեզ տան ձայնագրություն, եթե դու էդ կառույցի հետ չես համագործակցում: Կամ դու գիտեիր այդտեղ ինչ է կատարվել, սրբազանը մինչեւ առավոտ մնացել էր, դու ինչի՞ էիր գնում Ծաղկաձոր: Եթե արդեն բավարարել էին հետաքրքրասիրությունդ, դու էլ իրանց, բա գայիր, միանայիր շարժմանը, վերցնեիր բարձրախոսը եւ ասեիր՝ ինչ է տեղի ունեցել: Չկա այդպիսի բան, որ որեւէ կառույց ինչ-որ մեկին հրավիրի, դա ասում եմ որպես ընդդիմադիր գործիչ, ինձ հրավիրել են ԱԱԾ, բայց մարդիկ ներկայացել են, չկա զրույցի հրավիրելու առաջարկ, միջնորդություն, որ կառույցի հրավիրողը չներկայանա, այդպիսի բան չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում