«2018-ին կար իշխանություն, որը չգնաց բռնության: Հիմա կան երիտասարդներ, ովքեր 2018-ին փողոց էին փակել, ասում էին՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանը ինձ չսատկացրեց, թող սատկացներ: Ինձ դա բառացի ասաց մի երիտասարդ՝ Սեւակ անունով, որի եղբայրը սպանվել էր 44-օրյա պատերազմի առաջին ժամերին»,- Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդմանը պատմեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
Նա մանրամասնեց. «Այդ տղան ասում էր՝ հիշո՞ւմ եք, որ ձեր առաջ Ավանում ճանապարհ փակեցի: Այդ ժամանակ ԲՀԿ-ն դեռ չէր միացել շարժմանը: Ասաց՝ չէի թողնում, որ դուք բարձրանաք Առինջ: Ես հիշեցի, որ մի երիտասարդ խուլիգանի նման իրեն պահեց, կանգնեցրեց մեքենան, որի մեջ ես եւ Միքայել Մելքումյանն էինք: Էդ տղան ասաց՝ դա ես եմ եղել: Մենք ասում էինք՝ շտապ է, հանդիպում ունենք, էդ տղան ասաց՝ չեք գնալու, մինչեւ չհայտարարեք «Նիկոլ վարչապետ»: Ասաց՝ իմ եղբայրը 44-օրյայի առաջին ժամերին զոհվեց, Սերժը թող ինձ սատկացներ, եթե Սերժը ինձ սատկացներ եւ ես էդ հիմարությունը չանեի, հիմա իմ եղբայրը եւ 5000 մեր որդիները ողջ կլինեին… Բայց պատմությունը չի սիրում «եթե»-ներ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ պատմելով, թե ինչպես եւ ինչու այս իշխանությունները «դագաղներով» իշխանազավթում արեցին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի