Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմագերիների հացը բերել են, թքել են մեջը, միզել են, ասել են՝ 10 վայրկյանում կա՛մ կուտեք, կա՛մ չենք տա, ցրտին մերկացրել են, կապել սառած պառին». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 29,2024 20:20

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդմանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ Կիրանցում պահվածքից հետո նրան ֆեյսբուքում արգելափակել է, որ չվիրավորի. «Գեղամի նյութի տակ զոհվածներից մեկի մայրիկը գրել էր՝ եթե Նիկոլը մյուս տղայիդ էլ տանի եւ զոհի, էլի ներելո՞ւ ես իրեն: Ինձ շատերն ասում են, որ նա հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, բայց դա բացարձակ արդարացում չէ»:

Նրա խոսքով՝ Արա Ռոստոմյանը, Ալիսը Գեւորգյանը, Աստղիկ Գալեյանը իշխանության հետ չեն գնացել կոմպրոմիսի. «Ունենք նման տեսակներ, ինձ անձամբ Գյումրիում մոտեցել է պատերազմից մեկ տարի հետո մի տղամարդ, աչքիս առաջ է, ինձ ասացին՝ մի քիչ քնքուշ կխոսես հետը, տղան է զոհվել, մոտեցա իրեն, ցավակցեցի, ասացի՝ ինչպե՞ս եք, ասաց՝ ես շատ գոհ եմ Նիկոլից: Ես սառեցի, ասացի՝ երեւի սխալ են ասել, որ ձեր տղան զոհվել է, ասաց՝ հա, ճիշտ եք, զոհվել է: Մեկ էլ բացեց ծոցագրպանը, հանեց դրամապանակը, դրամապանակից հանեց կրեդիտ քարտը, ասաց՝ 90-ականների զոհերի, գերիների փողերը ամիսներով ուշանում է, իսկ Նիկոլը ժամ ժամի իմ երեխու փողը տալիս է: Տեր Աստված, թու-թու-թու, ասաց մի րոպե Նիկոլը չի ուշացնում, այսինքն, դու 18 տարեկան երեխուդ դրել ես հողի մեջ եւ ասում ես՝ մի րոպե Նիկոլը իմ փողը չի ուշացնում: Արտաշատից մի հատ զոհվածի մայր էր զանգահարել, ասաց՝ տիկին Զոհրաբյան, չգիտե՞ք էդ գումարները որտե՞ղ են ստանում: Էն ժամանակ հանձնաժողովի նախագահ էի հլը, ասացի՝ հիմնադրամից, կճշտեմ, կասեմ: Ասաց՝ պիտի գնամ ատամներս գցեմ, շտապ ա, էլի, կարա՞ք խոսաք, իմ գումարը արագ տան, այնտեղ ինչ-որ ընթացակարգ կար մի քանի օրվա: Ես չդիմացա, ասացի տիկի՛ն, դուք հաց ուտելու հավես ունեք, գնում եք մի հատ էլ ատա՞մ եք գցում: Ես միգուցե ծայրահեղ եմ: Հա, մենք չենք կարող էդ մայրերին ասել՝ մի ապրեք, որովհետեւ իրենք էլի երեխաներ ունեն, բայց էդքան բացահա՞յտ»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ մատնանշեց մեկ այլ դեպք. «Հիշո՞ւմ եք ռազմագերիներից մեկի ծնողը հարցազրույց էր տալիս կառավարության դիմաց եւ ասեց՝ ես ինձ մխիթարում եմ նրանով, որ ասում եմ՝ դե գնացել ա խոպան, ամեն ամիս խոպանից 300 հազար փող ուղարկում է: Բայց ես գիտեմ չէ՞ ինչ պայմաններում են ռազմագերիները, ես եմ խոսել նրանց հետ ու գիտեմ, թե ինչ պայմաններում են այդ տղաներին պահում: Հացը բերել են, ժամը պահել են 10 վայրկյան, թքել են մեջը, միզել են մեջը, ասել են՝ 10 վայրկյանում կա՛մ կուտեք, կա՛մ չենք տալու, ցրտին մերկացրել են ու ձեռնաշղթաներով կապել սառած պառին, ջեռակներին: Դու գիտես քո տղան ինչ վիճակում է, ասում ես՝ պարբերաբար ինձ 300 հազա՞ր է ուղարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930