Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրի` նրա որդին 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել. «Հետք»

Հունիս 29,2024 18:17

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ավագ որդին՝ Մուշեղ Խաչատրյանը նախորդ տարի 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել։ Այս մասին նշված է նրա՝ 2023թ․ եկամուտների տարեկան հայտարարագրում։

Մուշեղ Խաչատրյանը Ջրվեժ համայնքում միանձնյա սեփականության իրավունքով մեկ հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ Բնակելի տունը, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին ձեռք է բերել հաշվետու տարում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Բնակելի տան արժեքը 72 միլիոն դրամ է, ձեռքբերման եղանակ դաշտում նշված է «այլ», ինչի վերաբերյալ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հայտարարատուն մանրամասնել է «Նկարագրություն» դաշտում, որը հրապարակման ենթակա տվյալ չէ։ Նախորդ տարվա հայտարարագրում Մուշեղ Խաչատրյանը նշել էր Ջրվեժում գտնվող հողին ամրակայված անշարժ գույքի մասին, որը նոր հայտարարագրում նշված չէ, չկա նաև օտարելու մասին նշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այս անշարժ գույքերը նույնական են։ Նույն հասցեն ունի նաև հայտարարագրված հողամասը (շուրջ 1000 քմ), որտեղ բնակելի տուն վերակառուցելու շինթույլտվություն Մուշեղ Խաչատրյանը ստացել էր դեռ 2018 թվականի մայիսի 14-ին, սակայն, ինչպես երևում է արբանյակային պատկերներում, շինաշխատանքները սկսվել են մի քանի տարի անց՝ ոչ շուտ, քան 2021-ի փետրվարը։ 2022-ի մարտին շինթույլտվության ժամկետը երկարացվել է երկու տարով, մեկ տարի անց փոփոխվել է նախագիծը։

2019-2023 թվականներին Մուշեղ Խաչատրյանը 13 արժեթուղթ է ձեռք բերել։ Դրանցից 7-ը Interactive Brokers LLC-ի՝ 2021-ին գնված բաժնետոմսերն են, որոնց ընդհանուր արժեքը 2023-ի տարեվերջին կազմել է 10853 ԱՄՆ դոլար։ Interactive Brokers LLC-ն ամերիկյան բրոքերային ընկերություն է։

Ամենաթանկարժեք բաժնետոմսը 3.4 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսն է, որը նախորդ տարվա փետրվարին է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայից (AMX):

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դե պարզ է, Տիգրան հայրիկը ժողովրդի հարկերից գռփած հսկայական պարգևավճարները տուն է բերել, իսկ Մուշեղ բալիկը «շատ համեստ» տուն է կառուցել և «մի քանի» արժեթղթեր ու բաժնետոմսեր է գնել: Դրա համար էլ երկու-երեք տարում կապիտալիստ դարձած Մուշեղը սիրում է ինչպես իր հայրիկին, այնպես էլ իրենց պարգևավճարներ նվիրող նիկոլ հոպարին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930